Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Հաքքարի նահանգի Քըրըքդաղ գյուղի մոտակայքով անցնող զինվորական զրահապատ մեքենան PKK-ի զինյալների տեղադրած ականի պայթյունի հետեւանքով գլորվել է ձորը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, օգոստոսի 20-ի առավոտյան զինվորական մեքենան պարեկություն անելու ժամանակ հայտնվել է հեռվից կառավարվող ականի վրա եւ պայթել։ Պայթունի հետեւանքով զինվորական մեքենան գլորվել է ձորը։ Պայթյունի հետեւանքով մահացել են 2 զինվորական, վիրավորվել՝ մեկը։

Նշենք, որ մեկ օր առաջ եւս Հաքքարիում ականի պայթյունի հետեւանքով թուրք զինվորական էր մահացել եւ վիրավորվել եւս մեկը։