ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գլխացավի դեմ նոր միջոցի կլինիկական փորձեր են իրականացվում։ LikarInfo-ի փոխանցմամբ՝ Electrocore ընկերության ստեղծած նոր սարքը, հնարավոր է դադարեցնի միգրենի ցավը 90 վայրկյանում։

Սարքը, որ տեսքով էլեկտրական ածելի է հիշեցնում, 90 վայրկյանով տեղադրվում է գլխացավից տառապողի պարանոցին՝ քներակի հատվածում, ինչի ընթացքում գեներացվում է էլեկտրական ազդակներ։

Սարքը ազդում է արյան մեջ նորադրենալին եւ սերոտոնին նոյրոմեդիատորների քանակի ավելացման վրա, որն իր հերթին ցավի զգացողության թուլացում է առաջացնում։

Նշենք, որ միգրենից տառապում է երկրի բնակչության մոտ 10 տոկոսը։ Սարքի կլինիկան փորձարկումների հաջաղ ավարտի դեպքում այն ազատ կվաճառվի դեղատներում։