Սիրիական ուղղաթիռներից գրոհայինների հանձնվելու կոչ պարունակող թռուցիկներ են տարածվել Հալեպի վրա: Ահաբեկչական խմբավորումների բոլոր անդամներին, ովքեր կամավոր կերպով կհանձնեն զենքը, սիրիական իշխանությունները խոստանում են խնայել կյանքը, իսկ ուրիշ երկրներից վարձկաններին  հարցաքննությունից հետո վերադարձնել հայրենիք, տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օրվա երկրորդ կեսին Հալեպում լռություն է տիրել: Դրանից օգտվել են Ջամիլիա եւ Սուլեյման թաղամասերի բնակիչները` լքելով իրենց տները եւ չսպասելով գրոհայինների կողմից վերցված շրջանների գրոհին:

Քաղաքի հարավային Սալահ էդ Դին շրջանն ազատագրված է գրոհայիններից: Սիրիական հրամանատարութունը ձգտում է թույլ չտալ գրոհայինների կողմից սպառազինությունների ձեռք բերումը: