Ձերբակալման ժամանակ սպանվել է օգոստոս 20-ին սահմանային հենակետում 5 մարդ գնդակահարած եւ դեպքի վայրից փախուստի դիմած ղրղըզ ժամկետային զինվորը:
Օգոստոսի 21-ի առավոտյան որոնողներին հաջողվել է հայտնաբերել զինվորին` Ակ-Սույսկի շրջանի կիրճերից մեկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հայտնի է դարձել, որ զինծառայողը դիմադրություն է ցուցաբերել, ինչի արդյունքում ոչնչացվել է որոնողական խմբի կողմից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին շարքային զինծառայող Կուլբարատ ուուլու Բալբայը «Էչկիլիտաս» սահմանային հենակետում գնդակահարել էր 4 պայմանագրային զինծառայողների եւ նրանցից մեկի կնոջը: Այնուհետեւ գողանալով հենակետի պետի Նիվա մակնիշի մեքենան եւ իր հետ զենք վերցնելով` զինվորը հեռացել էր դեպքի վայրից:


























