Օգոստոսի 21-ի առավոտյան ինդոնեզիական Սումաթրա կղզու հարավ-արեւմտյան ափերին տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բենկուլու նահանգի Կաուր քաղաքից 76 կմ հարավ-արեւմուտք, իսկ հիպոկենտրոնը` Ինդոնեզիական օվկիանոսի մակերեսից 17 կիլոմետր խորության վրա:
Ցունամիի վտանգ չկա, զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Detik.com կայքի հաղորդագրության համաձայն, օգոստոսի 18-ին Կենտրոնական Սուլավեսիում տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6-ի: Ավելի վաղ հայտնի էր դարձել 4 զոհի մասին:
Եւվս 8 մարդ ծանր վիրավոր է, 35-ը` թեթեւ, ամբողջովին ավերվել է 165 տուն: Բնակիչները վախենում են վերադառնալ իրենց տները: 17 գյուղեր դեռեւս գտնվում են մեկուսացված վիճակում, այնտեղ տանող ճանապարհները այժմ մաքրվում է ծանր տեխնիկայի օգնությամբ:


























