Օգոստոսի 21-ին Լիբանանի Տրիպոլի քաղաքում բախում է տեղի ունեցել սուննիների եւ ալավիների միջեւ: Բժիշկների եւ երկրի անվտանգության ծառայության աղբյուրների տվյալներով 16 մարդ վիրավորվել է:
Ականատեսների խոսքով, խմբավորումների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ կիրառվել են ոչ միայն հրացաններ եւ ատրճանակներ, այլ նաեւ նռնակներ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»` վկայակոչելով Reuters-ը:
Լիբանանում սուննիների եւ ալավիների պարբերական բախումները կապված են հարեւան Սիրիայում տիրող իրավիճակի հետ, որտեղ սուննի զինյալները արդեն կես տարի զինված աջակցություն են ցուցաբերում բանակին եւ ալավի նախագահ Բաշար Ասադին:
Լիբանանի երկու իսլամիստական խմբավորումների միջեւ ամենադաժան բախումները տեղի են ունեցել հուլիսի սկզբին, որի ժամանակ 15 մարդ էր զոհվել:




























