Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի ամենաբանուկ մասում անհայտ անձիք օգոստոսի 20-ի երեկոյան հեռակառավարման միջոցով պայթեցրել են ռումբով բեռնված մի մեքենա:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, պայթյունի հեղինակը հավանաբար PKK-ն է, որի թիրախը եղել է մոտակա ոստիկանատունը: 

Այնթափի նահանգապետ Էրդալ Աթան հայտնել է, որ պայթյունի հետեւանքովք մահացել է 8 եւ վիրավորվել` 66 հոգի:

Պայթյունի հետեւանքով այրվել են այդ պահին տվյալ հատվաով անցնող 2 քաղաքային ավտոբուս եւ 2 մարդատար մեքենա: Պայթյունի ալիքը կոտրել է հարեւանությամբ գտնվող շենքերի պատուհանները:

Նշվում է, որ ավելի վաղ, ոստիկանությունը տվյալներ էր ստացել, որ ռումբով բեռնբված մի մեքենա է մտել Այնթափ, սակայն չէին կարողացել հայտնաբերել: