Բաթումիում Բարցխանա գյուղում հին խողովակներից նավթի արտահոսք է եղել:
Նավթի արտահոսքի վայր են մեկնել հատուկ ծառայությունները: Բարցխանա գետի միջոցով նավթի` ծով հասնելու հնարավոր վտանգը կասեցվել է, ինչի համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվել են, լրագրողներին հայտնել է Բաթումիի բնության հսկողության ծառայության ղեկավար Օլեգ Բոլկվաձեն:
«Այժմ ճշտվում է արտահոսած նավթի քանակությունը եւ պատճառները, սակայն կարող ենք վստահորեն ասել, որ սա եղել է այժմ չգործող հին խողովակներից տեղի ունեցած հերթական արտահոսք, որից երբեմն հին նավթ է հոսում», ասել է նա:
Շրջակա միջավայրի պահպանության ղեկավարը նշել է, որ խնդրին ամբողջական լուծում անհնար է տալ, քանի որ անհրաժեշտ է հին խողովակները փոխարինել նորերով, ինչը նյութական մեծ ծախսերի հետ է կապված, հայտնում է NEWS.ge-ն:


























