Խամովնիչյան դատարանի կայքի ջարդման պատասխանատվությունն իր վրա է  վերցրել  Anonymous հայտնի խմբավորումը:

BBC-ի ռուսական  ծառայության տվյալներով` կայքում տեղադրված գրառումներից մեկում եղել է «Մենք` ամերիկյան Anonymous ենք » գրառումը: Կողքին տեղադրված է եղել նշանավոր ծրագրավորող Ռիչարդ Ստոլմանի լուսանկարը, ով հիմնել է «Ծրագրային ապահովման ազատություն» շարժումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 21-ին Մոսկվայի Խամովնիչյան դատարանի կայքը կարճ  ժամանակով հայտնվել է հաքերների հսկողության ներքո` ովքեր այնտեղ անպարկեշտ  տեսահոլովակ են տեղադրել:

Տեսահոլովակից բացի կայքի վերեւի հատվածում հայտնվել էր նաեւ վարկաբեկիչ արտահայտություններ դատարանի հասցեին, ինչպես նաեւ «Ազատություն Pussy Riot-ին» արտահայտությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին  հենց Խամովնիչյան դատարանն է Pussy Riot փանկ-խմբի անդամներին դատապարտել 2 տարվա ազատազրկման: