Հայաստանում հայ երեխաների կարգավիճակը բարելավելու գործում Հայաստանի Հանրապետության կառավարությանը աջակցելու նպատակով Բրազիլիայի կառավարությունը կնվիրաբերի 100 հազար ԱՄՆ դոլար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանը(UNICEF):
ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատնից հայտնում են, որ այս կարեւոր նվիրատվությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում UNICEF-ի կողմից նախաձեռնվող ծրագրերին, որոնք իրականացվում են զարգացող երկրներում առավել խոցելի խմբերին՝ երեխաներին, պատանիներին, հղի կանանց եւ մայրերին երկարաժամկետ մարդասիրական եւ զարգացման օգնություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է քաղացիական հասարակության հետ համատեղ:
Բրազիլիան համոզված է, որ ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությունը կարեւորագույն գրավականն է լավագույն ապագա կառուցելու եւ բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու համար: Նվիրատվության սիմվոլիկ արարողությունը տեղի կունենա UNICEF-ի երեւանյան ներկայացուցչության գրասենյակում օգոստոսի 24-ին, ժամը 11-ին:




























