Հալեպի մի շարք թաղամսերում տեղի ունեցած բախումները անդրադարձել են երկրի հայ համայնքի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նա նաեւ հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե գրոհայինների հսկողության տակ է անցել Հալեպի Ջայդե թաղամասում գտնվող Առաջնորդարանի շենքը:

Մի քանի օրերի ընթացքում Սիրիայի բանակը շարունակել է այսպես կոչված  «Սիրիական ազատ բանակի» գրոհայինների ոչնչացման գործողությունները: Նախօրեին ուղղաթիռներից թռուցիկներ էին նետվել, որոնցում գրոհայիններին եւ օտարերկյա վարձկաններին կոչ էր արվում հանձնվել: Բանակը հարված է հասցրել նաեւ գրոհայինների մատակարար ճանապարհների վրա, որը Հալեպից ձգվում է դեպի Թուրքիայի սահման: Գրոհայիններին առաջադրած վերջնաժամկետի լրացումից հետո Սիրիայի Զինված ուժերը զանգվածային գորոծողություններ են ձեռնարկել Հալեպի այն թաղամասերում, որոնց հսկողությունը դեռեւս ոչ ամբողջովին է գտնվում բանակի ձեռքում:

 Օգոստոսի 21-ի գիշերը տեղեկություն է տարածվել  ճապոնացի լրագրողուհու  մահվան մասին, ով աշխատում էր Հալեպում` առանց Սիրիայի ԱԳՆ-ի հավատարմագրման` երկիր մտնելով Թուրքիայի տարածքից: