Օգոստոսի 20-ին  տեղի ունեցած հեղեղի եւ կարկուտի պատճառով առանց էլեկտրականության է մնացել Արեւելյան Վրաստանի 37 հազար բնակիչ:

Բնակելի տների  նկուղների եւ վարչական շինությունների հեղեղումով  զգալի վնաս է հասցվել գյուղատնտեսական  բերքին, քանդվել են տների տանիքները, հայտնում է «Վզգլյադը»:

Համապատասխան ծառայությունները աշխատում են արտակարգ ռեժիմով: Բնական աղետի հետեւանքների վերացման պայքարին միացել է նաեւ ներքին գործերի զորամիավորումները եւ պահեստայինները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ի գիշերը Թբիլիսիի մերձակայքում տեղացել է   ձվի մեծությամբ կարկուտ, ինչի արդյունքում տասնյակ մեքենաներ են վնասվել եւ ջարդվել էր տների ապակիները:

Հատկապես մեծ վնաս է հասցվել հանգստարանային Կոջորի եւ Կիկետի քաղաքների ցանքատարածություններին: