Հայաստանի հանրապետական կուսակցությունը օգոստոսի 23-ին գործադիր մարմնի հերթական նիստն է հրավիրելու, որը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Վերջինս, սակայն, տեղյակ չէր, թե օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու:
Ավելի վաղ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ օգոստոսի առաջիկա շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն պատրաստվում է հերթական գործադիր մարմնի նիստ հրավիրել: «Բնականաբար կքննարկենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: Եվ կլինեն համապատասխան վերլուծություններ տարբեր տարածքների վերաբերյալ»,- ասել էր Գալուստ Սահակյանը:




























