Չինաստանում տանիքից նետվել ցանկացող կնոջը ետ են պահել հարազատները եւ ոստիկանությունը: Սակայն պարզվել է, որ կինը միեւնույնն կմահանա. նա մահվան է դատապարտվել մարդասպանության համար:

Խելահեղ իրադարձությունը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին Չզանցյան քաղաքում, հայտնում է The Daily Mail-ը: Շեն Ֆի անունով կինը բարձրացել է տան տանիք եւ փորձել է այնտեղից նետվել: Սակայն նրան ժամանակին նկատել են եւ փրկարարներ են կանչել, ովքեր իրենց հերթին տանիք են բարձրացրել կնոջ դստերը:

Մի քանի ժամերի ընթացքում նրանք փորձել են համոզել Շեն Ֆիին ինքնասպանություն չգործել եւ հասցրել են բռնել նրա ոտքերից եւ ետ քաշել դեպի տանիք:

Դրանից հետո հայտնի է դարձել, որ իր ինքնասպանության որոշումից մի քանի ժամ անց, վիճելով բարեկամների հետ,  նա խեղդամահ է արել իր զարմիկին եւ նրա մարմինը նետել է այն նույն տանիքից, որտեղից պատրաստվում էր ինքը նետվել: Այժմ կնոջը երեխայի սպանության համար գնդակահարություն է սպասվում: