Ռուսաստանը Հայաստանի տնտեսության միակ իրական ներդրողն է: Օգոստոսի 21-ին լրագրողներին ինչպես հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, այդ պատճառով անհրաժեշտ է ողջունել Մոսկվայի հետ ցանկացած միջազգային համագործակցություն, այդ թվում Եվրասիական տնտեսական կազմակերպության շրջանակներում:

«90-ականներին ԱՄՆ վարկավորել է Հայաստանին, սակայն իրական ներդրումներ երկրի տնտեսության մեջ Ռուսաստանից բացի ոչ ոք չի արել ոչ նախկինում, ոչ այժմ»,-նշել է Սարգսյանը:

Հայաստանի տնտեսությունը, ավելացրել է նա, կանգ է առել, որից նրան հանել ոչ ոք չի պատրաստվում: «Այդ պատճառով է, որ հայերը լքում են երկիրը: Իսկ նրանք, ովքեր վերադառնում են,  նորից հավաքում են ճամպրուկները: Մեր արդյունաբերական Չարենցավանը եթե չվերականգնենք, ապա այն պարզապես կդատարկվի: Դեռեւս լավ է, որ ռուսական ներդրման շնորհիվ այնտեղ փորձում են ինչ որ ծրագրեր իրականացնել: Արտագաղթի խնդրի առաջ են կանգնել արդեն այնպիսի քաղաքներ ինչիպիսիք են Գյումրին եւ Վանաձորը»,- ավելացրել է Դեմկուսի առաջնորդը:

Երկրի զարգացմանը,կարծում է Սարգսյանը, խանգարում է մենաշնորհն ու կոռուպցիան եւ եթե այն չվերացնել, ապա իմաստ չունի սոցիալ-տնտեսական իրական փոփոխություններ սպասել: