Լիբանանի հյուսիսում` Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած բախման արդյունքում վիրավորվել են 7 զինծառայողներ, այդ թվում մեկ սպա: Այս մասին հայտնում է լիբանանյան «New TV» հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ Reuters ընկերությունը ավելի վաղ հայտնել է 16 վիրավորների մասին` չհստակեցնելով, թե զինծառայողներ են նրանք, թե բախման անմիջական մասնակիցներ:

Ներկայումս բախումները Տրիպոլիում վերսկսվել են: Բանակը փորձում է ճնշել կրակակետերը եւ հսկողություն սահմանել երկու պատերազմող կողմերի` սունիների եւ ալավիների  թաղամասերի շփման կետում:

Տրիպոլիում Սիրիական ընդդիմությանը աջակցող սունի բնակչության եւ Սիրիայի  նախագահ Բաշար Ասադի կողմնակից ալավիների բախումները զգալիորեն  հաճախակիացել են` հարեւան Սիրիայում շարունակվող ճգնաժամի ֆոնին: