Նիդեռլանդներում ոմն մասնավոր կոլեկցիոներ կտավ է փոխանցել մասնագետներին, որը, ենթադրաբար, պատկանում է Ռեմբրանդտ վան Ռեյնի վրձնին:
Նշանավոր հոլանդացու կնոջ` Սասկիա Էյլենբյուրխի դիմանկարը նկարել է ինքը` Ռեմբրանդտը, թե նրա աշակերտ դիմանկարիչ Հովարդ Ֆլինկը, անհայտ է: Նկարը ձեռք է բերվել մի քանի տարի առաջ Շվեդիայում, հայտնում է MIGNews.com-ն:
Սասկիա Էյլենբյուրխը եղել է նկարչի մուսան: Նա կնոջը պատկերել է իր կտավներից մեծ մասում:
Այս ամառվա ընթացքում Ռեմբրանդտի աշխատանքների թիվը առաջին անգամ չէ որ ավելանում է: Օրինակ, հունիսին նկարչի աշխատանք է հայտնաբերվել Շոտլանդիայի տներից մեկի տանիքում: Սեւ պաստելով կատարված ճեպանկարում պատկերված է կույր աղքատը` տղայի եւ շան հետ:




























