Ռումիանիայի սահմանադրական դատարանը երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի իմպիչմենթի հանրաքվեն անօրինական է ճանաչել:

Հանրաքվեի արդյունքները անվավեր են ճանաչվել, քանի որ մասնակցության տոկոսը կազմել է 46 տոկոս: Հանրաքվեի կայացման համար անհրաժեշտ է, ձայնի իրավունք ունեցող բնակչության ոչ պակաս, քան 50 տոկոս մասնակցություն:

Ինչպես հայտնում է «Գազետ.ru»-ն` վկայակոչելով ռումինական լրատվամիջոցները, «Սոցիալ-Լիբերալ միության» ձախակողմյան ընդդիմությունը հայտնել է, որ բնակչության մասնակցության թիվը ռումինական իշխանությունների կողմից նվազեցվել է, ինչի արդյունքում հանրաքվեն անվավեր է ճանաչվել: Ընդդիմադիրները Սահմանադրական դատարան են դիմել` պահանջելով որոշում կայացման համար հաշվի առնել անցյալ տարի տեղի ունեցած հանրաքվեի մասնակցության տվյալները, որը պաշտոնապես դեռեւս չի օգտագործվել:

Տրայան Բեսեսկուն պաշտոնից հեռացվել է հուլիսին: Ընդդիմությունը նախագահին մեղադրել է սահմանադրության խախտման եւ կառավարության նորմալ աշխատանքը խոչընդոտելու մեջ: