Ադրբեջանի իշխող ռեժիմը սպառել է իր բոլոր միջոցները` այդ թվում դավաճաններին եւ կեղծ վկաներին: Այս մասին «Օբեկտիվ TV»-ի հեռուսատաընկերությանը հայտնել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նեխագահ Ալի Քերիմլին: Նրա խոսքով, այսօր այլեւս ոչ ոք, «Մուասիր Մուսավաթ»-ի ղեկավար Հաֆիզ Գաջիեւից բացի, համաձայն չէ փնովել ընդդիմությանը:
Քերիմլին նշել է, որ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի ենթադյալ թունավորման կապակցությամբ քրեական գործի հարուցումը համընկել է Ադրբեջանի սահմաններից դուրս եկող միլիարդավոր դոլարների սկանդալի հետ: Հանրությունը լավ պատկերացում ստացավ իշխող ռեժիմի գողացված հարստության մասին: Ժողովուրդը զգում է, որ եթե չփոխվի քաղաքական իրավիճակը, ապա երկրին սարսափելի ապագա է սպասվում: Մարդկանց ուշադրությունը շեղելու համար հրապարակ է հանվել Էլչիբեյի` իր շրջապատի կողմից թունավորման մասին աբսուրդային մեղադրանքները:
Էլչիբեյը մահացել է քաղցկեղից եւ նրա ընտանիքը ունի մահվան եզրահանգումը: Փաստաթղթում հստակ ներկայացված են մահվան պատճառները:




























