Ուկրաինայում Հայերի Միության Հայագիտության կենտրոնում տեղի կունենա «Ուկրաինայի հայերը` երեկ, այսօր, վաղը» թեմայով Միջազգային գիտական-պրակտիկ 5-րդ խորհրդակցությունը, որը կանցկացվի 2012 թ.-ին հոկտեմբերի 15-17-ին Սինֆերոպոլում: Խորհրդակացությունը տեղի կունենա Ի. Ֆրանկոյի անվան Հանրային գրադարանում:
Մինչ խորհրդակցության բացումը տեղի կունենա «Հայ եկեղեցու պատմությունը Ղրիմում» թեմայով փաստաթղթերի ցուցահանդես, ինչպես նաեւ Ուկրաինայի հայերին նվիրված գրքերի ցուցահանդես:




























