Հանրապետության տարածքում օգոստոսի 22-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Քամին արեւելյան շրջաններում կլինի 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երեւանում օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:




























