Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կայցելի Իրան` Չմիավորման շարժման անդամ-երկրների  XVI-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտնել է գագաթնաժողովի կոմիտեի ներկայացուցիչ Մոհամեդրզա Ֆուրգանը, հայտնում է Տրենդը:

Նրա խոսքով, Հյուսիսային Կորեայի առաջնորդը եւ այլ բարձրաստիճան դեմքեր Թեհրան կժամանեն ` գագաթնաժողովին մասնակցելու համար:

Չմիավորման շարժման XVI-րդ գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 28-29-ին Թեհրանում:

Չմիավորման շարժումը  միջազգային կազմակերպություն է, որի կազմում կան 120 երկրներ` զինվորական բլոկներին չմասնակցելու սկզբունքներով, ստեղծվել է 1961 թ.-ին: