NEWS.am-ի տեղեկություններով` Գյումրիում 18-ամյա մի աղջնակ օգոստոսի 19-ին տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Աղջիկը բնակվել է տատիկի մոտ Մսի կոմբինատի փողոցում, իսկ հայրը Գյումրի քաղաքում բնակվում է մեկ այլ հասցեում: Հայրը հաշմանդամ է եւ աղջիկը հերթական անգամ, երբ գնացել է հորը տեսնելու, 2 օր մնացել է հոր մոտ, իսկ 3 օրը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Վերջինիս հարազատները ստիպված դիմել են ոստիկանություն:
Ոստիկանության գյումրիի բաժնից հաստատեցին NEWS.am-ի այս տեղեկությունը եւ նշեցին, որ կորածը 18-ամյա Լիլիթ Խաչատուրի Մկրտչյանն է, ով օգոստոսի 19-ին 18.00-ին տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Ներկա պահին միջոցառումներ են իրականացվում նրան գտնելու ուղղությամբ: Նշենք նաեւ, որ աղջիկը հոգեկան խնդիրներ չի ունեցել:


























