Ջուլիան Ասսանժի կողմնակիցները գրոհել են Մեծ Բրիտանիայի կառավարական կայքերը: Վերջին 24 ժամվա ընթացքում բրիտանական մի շարք գործակալությունների` այդ թվում Արդարադատության, ՆԳՆ-ի, աշխատանքի եւ թոշակի հարցերով նախարարությունների, ինչպես նաեւ Կառավարական թագավորության գրասենյակի կայքերը զանգվածային DDoS-գրոհի են ենթարկվել: Արհեստական բեռնավորում ստեղծվել է նաեւ թագավորական կայքի համար: Հարձակումն իրականացրել են աշխարի տարբեր երկրներից` Ասսանժի կողմնակիցները:
Կիբերգրոհի հեղինակ ակտիվիստներին զայրացրել է Ասսանժին Շվեդիա արտաքսելու Մեծ Բրիտանիայի որոշումը, հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օգոստոսի 20-ին Twitter-ում տեղադրվել է հատուկ էլեկտրոնային ծածկագիր, որը հնարավորություն է ընձեռում գրոհի ենթարկել անհրաժետ կայքերը: Ծածկագրերի նշաններից մեկը եղել է «Գործողություն` Ազատություն Ասսանժին» նախադասությունը:
Պետք է նկատել, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է եղել այս գրոհին: Այժմ կայքերի մեծ մասը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: Մոտական ժամանակներս գրոհը կարող է կրկնվել, զգուշացնում են WikiLeaks-ի հիմնադրի կողմնակիցները:




























