ԱՄՆ երեք քաղաքացիներ, որոնք 2009թ. հուլիսին ձերբակալվել էին իրանա-իրաքյան սահմանին, առաջիկայում ազատ չեն արձակվելու: Այդ մասին նախօրեին՝ հունվարի 7-ին հայտարարել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալադդին Բուրուջերդին:
Արեւմտյան լրատվամիջոցների տվյալներով, երեք ամերիկացիներ միամիտ հատել էին իրանական սահմանը՝ ոտքով շրջագայելով Իրանին սահմանակից Քուրդիստան նահանգով: Սակայն իրանական իշխանությունները նրանց լրտեսության մեղադրանք են առաջադրել:
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, Բուրուջերդին հայտնել է, որ 2007թ. Իրաքում ԱՄՆ անվտանգության ուժերը ձերբակալել էին իրանցի 5 դիվանագետների: Նրա խոսքով, դիվանագետները պահվում են բանտում արդեն երկու տարի:




























