Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, օգոստոսի 21-ի տվյալներով, գրանցվել են 28 քաղաքական կուսակցություններ` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Կուսակցություններից 8-ը միավորվել են միասնական դաշինքի մեջ: Այս մասին «Նովոստի Գրուզիա» գործակալությանը հայտնել է ԿԸՀ տեղեկատվության հետ կապերի բաժնի ղեկավար Քետեվան Ջանելիձեն:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012 թ.-ի հոկտեմբերի 1-ին: Մասնակիցների գրանցումը կավարտվի օգոստոսի 25-ին: Մասնակցության հայտ են ներկայացրել 40 կուսակցություններ: ԿԸՀ-ում մերժել են 13 կուսակցությունների:
Գրանցվել են երկու միասնական դաշինք` Բիձինա Իվանիշվիլիի` «Վրացական երազանք» եւ Գեորգի Թարգամաձեի` «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը»:




























