Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատ է դիմել սիրիահայ 20 - 25 գործարար` խորհրդատվության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ԱԱՊ-ն հայտարարել էր, որ Հայաստանում գործարարությամբ զբաղվել ցանկացող սիրիահայերին անվճար խորհրդատվություն կտրամադրվի:

«Հետաքրքրություն ցուցաբերող ձեռներեցների հետ մենք հիմա բանակցություններ ենք վարում», -տեղեկացրեց  Վարդանյանը: Վերջնական որոշում գործարարները դեռ չեն կայացրել:

Խորհրդատվություններն ընդգրկում են հիմնական օրենսդրությունը` հարկային եւ մաքսային, աշխատանքային եւ քաղաքացիական օերնսգրքերը, սեփականության  ձեռքբերման, շուկաների եւ Հայաստանի բիզնեսի հետ կապերի հաստատման մասին տեղեկություններ: