Եվրահանձնաժողովը մտահոգություն է հայտնել Վրաստանում նախընտրական իրավիճակի վատթարացմամբ, օգոստոսի 21-ին հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Քեթրին Ռեյը: Նա այդ մասին խոսել է` անդրադառնալով Բիձինա Իվանիշվիլիի սառեցված հաշիվներին:
«Նախընտրական իրավիճակը դառնում է ավելի բեւեռացված եւ վատթարանում է Վրաստանում»,- ասել է Ռեյը:
Նրա խոսքով, Եվրահանձնաժողովը պնդում է, որ կուսակցությունների նախընտրական ֆինանսավորումը պետք է իրականացվի հավասարաչափ հիմունքներով: «Կարեւոր է նաեւ, որ կայանալիք ընտրությունների ժամանակ պահպանվեն միջազգային հանրության ընդունած չափորոշիչները»,- նշել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























