Երկարակյացների ամենամեծ ընտանիքը, որ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, ապրում է Սարդինիա կղզում` Պերդասդեֆոգու գյուղում: Մելիս եղբայրների եւ քույրերի ընդհանուր տարիքը կազմում է 819 տարի:
Ընտանիքի ամենատարեց Կոնսոլատե Մելիսը օգոստոսի 22-ին կդառնա 105 տարեկան: Նա 14 երեխա է ունեցել, որոնցից 9-ը կենդանի են, նաեւ 24 թոռ, 25 ծոռ եւ երեք կոռ:
Կինն ավարտել է դպրոցի երեք դասարանը եւ ողջ կյանքն ապրել է հարազատ գյուղում: Մեկ ամիս առաջ նա մասնակցել է թոռներից մեկի հարսանիքին եւ խնդրել իրեն թաշկինակ գնել այդ կապակցությամբ:
Կոնսոլատե Մելիսն ունի 8 քույր եւ եղբայր` Կլաուդիան (99 տարեկան), Մարիան (97), Անտոնիոն (93), Կոնչետտան (91), Ադոլֆոն (89), Վիտալիոն (86), Ֆիդա Վիտալիան (81) եւ «փոքրիկ» Մաֆալդան, ով ընդամենը 78 տարեկան է: Ընդամենը ողջ ընտանիքում 180 մարդ է ապրում:




























