Իրանը ներկայացրել է սպառազինության նոր վեց տեսակ: Ցուցադրությունն անցել է Պաշտպանական արդյունաբերության օրվա տոնակատարությունների ընթացքում, որին մասնակցել են նաեւ նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ու պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Ինչպես հաղորդում է RBC-ն, վկայակոչելով իրանական Press-TV հեռուստաալիքը, ներկայացվել են Fateh-110 մոտակա հեռահարության կատարելագործված հրթիռը, Bonyan հզոր նավաշարժիչը եւ օդային փորձարական Armita լաբորատորին:
Արարողությանը ցուցադրվել են նաեւ Aras զրահամեքենան, Vafa ականանետը եւ Shahed հետախուզական համակարգը:




























