Սըր Փոլ ՄքՔարթնին անցած հանգստյան օրերն անցկացրել է ընտանիքի հետ Նյու Յորքի արվարձանում թարմ տնական լիմոնադ եւ բլիթներ վաճառելով:
Լիվերպուլյան քառյակի նախկին անդամն իր դստեր` 9-ամյա Բեաթրիսի եւ նրա ընկերների համար իսկական բիզնես է կազմակերպել, կրպակ է դրել իր առանձնատան առջեւ, Հեմփթոնսի ափին: Լիմոնադն ու բլիթը կարելի էր գնել 1 դոլարով:
Թե որքան է վաստակել ՄքՔարթնին միջոցառման ժամանակ, չի հաղորդվում: Հեմփթոնսի շրջանում բավական ունեւոր մարդիկ են բնակվում, ուստի ՄքՔարթնիի առաջարկից կարող էր օգտվել յուրաքանչյուրը:




























