66-ամյա Շերն ու 42-ամյա Թիմ Մեդվիթսը կամուսնանան Լաս-Վեգասում: Իսկ մինչ այդ մոտոցիկլետով կշրջեն ողջ ԱՄՆ-ով: Շերի փեսացուն հայտնի բայքեր է, «Դժոխքի հրեշտակներ» խմբավորման անդամ:

Շերի եւ Թիմի սիրավեպը սկսվել է մի քանի տարի առաջ: Նրանք պատրաստվում էին ամուսնանալ դեռ 2008-ին, սակայն զույգի ծրագրերը խախտվեցին զբաղվածության պատճառով: Դրանից հետո Շերը որոշել էր երբեք չամուսնանալ, սակայն որդիները` 42 եւ 36 տարեկան, համոզեցին իրենց մորը վերականգնել հարաբերությունները Թիմի հետ:

Եթե հարսանեկան արարողությունը չձախողվի, սա կլինի Շերի երրորդ ամուսնությունը: