Անհայտ հեղուկի եւ կրկայրիչի հետ մանկական խաղի հետեւանքը դարձել է ուժեղ այրվածքներից 4-ամյա երեխայի մահը:

Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 20-ի կեսօրին, երբ տուժածը խաղացել է Բուրյաթիայի Ուլան-Ուդե քաղաքի Կիրզավոդ բնակավայրում գտնվող իր տան բակում: Տղան իր վրա լույծույթ է լցրել` կարծելով, թե ջուր է, իսկ մյուս երեխան վառել է կրակայրիչը, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Կրակն անմիջապես պարուրել է փոքրիկին, վրա հասած մարդիկ մի քանի րոպեում մարել են կրակը: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: