«Քեփլեր» տելեսկոպի օգնությամբ գիշերային երկնքի դիտարկման արդյունքների մշակման ժամանակ անկախ աստղաֆիզիկոսների երկու խմբերի տեսակետները բաժանվել են:

Երկու խմբերն էլ հաղորդում են այլ աստղերի շուրջը 41 մոլորակների առկայության մասին, սակայն նրանց հետազոտությունների արդյունքները միայն տասը կետերով են համընկնում: Առաջին հետազոտական խմբի տվյալներով` «Քեփլերը» 13 նոր արեգակնային համակարգ է հայտնաբերել եւ  ընդհանուր առմամբ 27 մոլորակ: Երկրորդի տվյալներով` 12 նոր համակարգ` 24 մոլորակով: Երկու խմբերի կարծիքը` 10 էկզոմոլորակիների մասով համընկնում են,  հետազոտությունենրի մնացած արդյունքները  դեռ լրացուցիչ հաստատումներ են պահանջում: