Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի շինարարության վարչության պետին: Նրա նկատմամբ նաեւ քրգործ է հարուցվել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով:
Քննության տվյալներով, 37-ամյա տղամարդը հորինովի անունով գրանցվել է 15-ամյա դեռահասի հետ, հանդիպել նրան: Իսկ վերելակում արդեն սկսել է ոտնձգություններ կատարել, հետապնդել մինչեւ նրա տուն, որտեղ էլ տղայի ընկերները կանխել են գործողությունները եւ ոստիկանություն հրավիրել:
Ներկայումս քննչական գործողություններ են ընթանում:




























