Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը ժամանակավորապես պաշտոնից հեռացրել է որդուն` Չառլզ Սերլիֆին:
Պատճառն այն է, որ որդին տեղեկություններ չի ներկայացրել իր ակտիվների եւ ունեցվածքի մասին Հակակոռուպցիոն գերատեսչությանը: Նրա հետ միասին նույն ճակատագրին արժանացել են եւս 45 պետական պաշտոնյաներ: Նախագահն ասել է, որ եթե տվյալներ ներկայացնեն, կարող են վերադառնալ իրենց աշխատանքին:
Չառլզ Սերլիֆը Կենտրոնական բանկի փոխնախագահն է:
Էլեն Սերլիֆը Լիբերիայի 24-րդ եւ առաջին կին նախագահն է: 2005թ. նա ընտրվել, իսկ նախորդ տարի վերընտրվել է: 2011թ. արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:




























