ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում նաեւ զոմբի է առաջադրվել։ Ինչպես հայտնում է The Washington Post-ը պարոն Ա. Զոմբին նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո կնոջ հետ նախընտրական շրջայց է սկսել նահանգներով։ Տարօրինակ թեկնածուհի նախընտրական ծախսերը հոգում է AMC Networks հեռուստաընկերությունը, ով փաստորեն անուղղակի կերպ գովազդում է սեփական արտադրության «Քայլող մեռելներ» ֆիլմը, որի երրոդ սեզոնի սկիզբը նախատեսվում է հոկտեմբերի 14-ին։ Իրականում AMC Networks-ը լրջագույն խնդրի առջեւ է հայտնվել։ Արբանյակային հեռարձակող Dish ընկերությունը խզել է AMC-ի հետ պայմանագիրը, եւ հեռուստաընկերությունը կարճ ժամանակահատվածում «հրաշքներ» է փորձում գործել, նոր պրովայդեր գտնելու համար։ AMC փաստորեն 2012թ. նախագահական քարոզարշավը վերածել է կոմերցիոն շոուի քարոզչական միջոցի, եւ լրջորեն զբաղվում է ԱՄՆ բնակչության «զոմբիացմամբ»։

Ըստ «Лента.Ру»-ի՝ «մեռած» թեկնածուն, որ հաջող գրիմի շնորհիվ գրեթե չի տարբերվում դիակից (բացառությամբ միայն գարշահոտի, թերեւս), հանդիպումներ կունենա Տամպայի, Ատլանտայի, Շարլոթի, Դալլասի եւ Նյու Յորքի ընտրողների հետ։