Իրանում հարձակում է կատարվել ընդդիմության առաջնորդներից մեկի, խորհրդարանի նախկին խոսնակ եւ 2009թ. նախագահական ընտրությունների թեկնածու Մեհդի Քարուբիի վրա։

Ավտոմեքենայի վրա, որով նա ժամանել է Իրանի հյուսիսում գտնվող Քազվին քաղաքում տեղի ունենալիք սգո արարողությանը մասնակցելու համար, կրակ են բացել։

Կրակոցների արդյունքում կոտրվել են զրահապատ մեքենայի ապակիները։ Ինքը՝ ընդդիմադիր գործիչը, AFP-ի տեղեկացմամբ, չի տուժել։

Քարուբիի խոսքով, իր թիկնապահները պատասխան կրակ չեն բացել, որպեսզի խուսափեն դատական հետապնդումներից։