Հայտնի ռեժիսոր, բազմաթիվ մարտաֆիլմերի հեղինակ 68-ամյա Թոնի Սքոթի ինքնասպանության տեսագրությունը փորձում են վաճառել։ Ինչպես տեղեկացնում է «Комсомольская правда»-ն, նման առաջարկով արդեն մի քանիսը դիմել են tmz.com հայտնի տաբլոիդին։ Բանն այն է, որ օգոստոսի 19-ին հոլիվուդյան մարտաֆիլմերի հայտնի ռեժիսոր Թոնի Սքոթը ցերեկվա ժամերին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Լոս Անջելեսի Վինսենթ Թոմաս կամրջից։ Որոշ մարդիկ նկարահանել են դեպքը, որն այժմ փորձում են վաճառել։

Նշենք, որ ինքնասպանությունը ներկայումս շրջանառվող ամենահավանական վարկածն, է, սակայն ոստիկանությունը չեն բացառում, որ գործում հնարավոր է նոր հանգամանքներ ի հայտ գան։ Մինչեւ այժմ հայտնի չէ, թե ինչը կարող էր դրդել հաջողակ ռեժիսորին ինքնասպանության դիմել։