Ամերիկյան «Apple» ընկերությունը օգոստոսի 21-ին արտոնագրել է մի սարքավորում, որը թույլ է տալիս խուսափել գավազդը դիտելուց կամ լսելուց:

Գաղափարը կայանում է նրանում, որ գովազդային դադարի ժամանակ օգտագործողը կարողանա դիտել իր կրիչի վրա ձայնագրված ֆայլերը: Սարքը պետք է ինքը որոշի հաղորդումների  «անցանկալի» հատվածները, իսկ  գովազդի ավարտին ինքնուրույն կերպով միանա հեռուստա կամ ռադիոալիքին: Բացի այդ, համակարգը կարող է հիշել օգտատերի նախապատվությունները: