Ուկրաինայում պատմության ըթնացքում առաջին անգամ Աֆրիկյան ժանտախտի դեպք հայտնաբերելուց հետո ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ չնայած վիրուսի վերահսկողության միջոցները ժամանակավորապես կանգնեցրել են հիվանդության տարածումը, այն ամուր հիմքեր է նետել Կովկասում եւ սպառնում է հարեւան տարածքներին: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական ակզմակերպության` օգոստոսի 21-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Իշխանության ազգային եւ տեղական մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն` հիվանդությունը կախնելու ուղղությամբ եւ պատրաստ լինեն պատասխան գործողությունների նոր համաճարակների դեպքում»,- ասել է Խուան Լուբրոտը` FAO-ի գլխավոր անասնաբուժական փորձագետը. «Դա կարող է ահանգնացող համաճարակի առաջին բռնկումը լինել»:

Հայտարարության մեջ ասվում է, որ խոզերի աֆրիկյան ժանտախտն անմիջականորեն չի սպառնում մարդու առողջությանը, բայց տնային խոզերի անկումը կարող է չափազանց մեծ լինել:

«Նախքան Կովկասում 2007թ. վարակի հայտնաբերումը, այն տեղայնացվել էր աֆրիկյան մայրցամաքում եւ իտալական Սարդինիա կղզում: Այսօր, սակայն, վիրուսը տեղային է համարվում ՌԴ մի շարք տարածաշրջաններում եւ Կովկասյան որոշ երկրներում, ներառյալ` Վրաստանն ու Հայաստանը»,- ասվում է FAO-ի հայտարարության մեջ: