Ուժգին հրդեհը օգոստոսի 21-ի երեկոյան ոչնչացրել է Ինդոնեզիայի մայրաքաղաքում գտնվող 150 բնակելի տուն ու արհեստանոց, մինչ նրանց տերերը քաղաքից դուրս նշել են Ռամադանի սրբազան պահքի ավարտը:

Հրդեհը բռնկվել է Ջակարտի արեւելյան հատվածում Պանդոկ- Բամբու շրջանում, եւ մեկը մյուսի հետեւից այրել է շինություններըլ Ավելի քան 30 հրշեջ մեքենա պայքարել են կրակի հետ գրեթե երեք ժամվա ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում էր այն փաստը, որ հրդեհը բռնկվել էր այն հատվածում, որտեղ շատ էին կահույքագործների արհեստանոցները, որոնց պահեստները լեփ- լեցուն էին փակտով եւ արագ բռնկվող քիմիական նյութերով:

Հրդեհր արդյունքում արվել է քաղաքի մեկ հեկտար տարածք: Այրվածքներ է ստացել երեք մարդ: