Ուկրաինան հրաժարվել է ապաստան տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող Ադամ Օսմաեւին: Այս որոշումը նաեւ հաստատել է բողոքարկման դատարանը:
Օսմաեւի կնոջ խոսքով, կասկածյալը իսկապես ապաստան է խնդրել Ուկրաինայից, սակայն Պետական միգրացիոն ծառայությունը մերժել է քննման դնել այդ գործը: Այժմ նա նպատակ ունի քաղաքական ապաստան խնդրել Վրաստանից կամ Ֆինլանդիայից:
«Մենք արդեն վրացի պաշտոնյաներին փոխանցել ենք փաստաթղթերը եւ խնդրում ենք տրամադրել հենց քաղաքական ապաստան: Փաստաթղթերը այժմ քննվում են վրացական կողմում»,-ասել է Օկուեւվան, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Այն դեպքում, եթե Վրաստանը նույնպես մերժի, ապա նման խնդրանք կուղղվի Ֆինլանդիայի իշխանություններին:




























