Նախկինում անհայտ կտավը, որի հեղինակը ենթադրաբար կարող էր լինել հոլանդացի գեղանկարիչը, ի հայտ է եղել Ֆինլանդիայի Մշակութային ժառանգության հիմնադրամում` օգոստոսի 20-ին: Այս աշխատանքը` կնոջ դիմանկարը, հոլանդացի կոլեկցիոներներից մեկը մի քանի տարի առաջ ձեռք է բերել Շվեդիայում: Ենթադրվում էր, որ կտավի վրա կարող է պատկերված լինել գեղանկարչի կինը եւ մուսան` Սասկիա Էյլենբյուրխը:
Սակայն օգոստոսի 21-ին հոլոնդական հեռուստաընկերություններից մեկի եթերով վերականգնիչ Մարտին Բեյլը եւ «Rembrandt Research Project»-ի ղեկավար Էրնստ վան դե Վետերինգը հայտնել են, որ «կտավը, ցավոք, չի պատկանում Ռեմբրանդտի վրձնին»` չնայած այն հանգամանքին, որ շատ բաներ նրանում «տիպիկ է նկարչին»: Բեյլի խոսքով, կտավը կարող է նկարչի աշակերտի աշխատանքը լինել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























