Երկու երկրաշարժ է արձանագրվել օգոստոսի 22-ի առավոտյան ` առաջին ցնցումը զգացվել է ինդոնեզիական Սումաթրա կղզում, իսկ երկրորդը` ճապոնական Հոկայդո կղզում:
Ռիխտերի սանդղակով 5,7 բալանոց երկրաշարժը գրանցվել է Սումաթրա կղզու հյուսիս-արեւմտյան ափերին: Այս մասին հայտնել են Ինդոնեզիայի Գեոֆիզիկայի, կլիմայագիտության եւ օդերեւութաբանության ազգային կենտրոնից:
Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Սիմելուե քաղաքից 501 կմ հարավ-արեւմուտք` ինդոնեզիական ամենաարեւմտյան նահանագի` Աչեխի տարածքում, որտեղ հիպոկենտրոնը գտնվել է Ինդոնեզիական օվկիանոսի մակերեսից 10 կմ խորության վրա:Ցունամիի վտանգ չկա, զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդագրություն չկա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավում գտնվող իր մեծությամբ երկրորդ կղզում` Հոկայդոյում:
Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական կայքը ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը10.33-ին (Երեւանի ժամանակով 05.33 ): Էպիկենրտոնը գտնվել է Օբիխորո քաղաքից 61 կմ հարավ-արեւմուտք: Հիպոկենտրոնը գետնից 53 կմ խորության վրա է եղել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:


























