Օգոստոսի 21-ին Տուապսեի շրջանի Նովոմիխայլովյան գյուղում Նեչեպսուխո գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով հեղեղվել է տների բակերը:
Ջրի տակ են անցել մոտ 600 տների բակեր, ջրի մակարդակը հասել է 1,5-2,5 մետր բարձրության , «Ինտեֆաքս-Յուգ»-ին հայտնել են շրջանային վարչությունից: Տուժել է մոտ 1,5 հազար մարդ:
Նաեւ տուժել է մեկ մանկապարտեզ, մեկ դպրոց եւ շրջանային հիվանդանոցը:
Զոհվածների եւ վիրավորների մասին տեղեկություն չկա:
Սեւ ծովի ափին գտնվող Նովոմիխայիլով գյուղ բազմաթիվ հանգստացողներ են այցելում:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-7-ին ուժեղ ջրհեղեղներ էր եղել Գելենջիկում, Նովոռոսիսկում, Կրիմսկում եւ Կուբանի մի շարք գյուղերում: Ջրի տակ են անցել ավելի քան 7 հազար բնակելի տներ: Մահացել էր 168 մարդ:


























