Շրի Լանկայում ֆրանսիացի զբոսաշրջիկներին դատապարտել են Բուդդայի արձանը համբուրելու համար: Աշխարհիկ դատարանը 3 զբոսաշրջիկներին դատապարտել է կես տարվա պայմանական ազատազրկման եւ յուրաքանչյուրին տուգանել է  11 հազար դոլարի չափով` Բուդդայի արձանի նկատմամբ իրականացրած վիրավորական արարքի համար:

Աստվածության արձանի հետ լուսանկարվելու ժամանակ, տղամարդը փորձել է կրկնել Բուդդայի նստած դիրքը, իսկ ֆրանսուհիներից մեկը համբուրել է Բուդդայի արձանի  շուրթերը:

Հետագայում ֆոտոստուդիայում, որտեղ զբոսաշրջիկները ցանկացել են երեւակել լուսանկարները, աշխատակիցները անմիջապես դիմել են ոստիկանությանը` դա բացատրելով նրանով, որ լուսանկարները վիրավորել են իրենց զգացմունքները, հայտնում է «Ուտրո.ru»-ն:

Հետաքննությունը ավարտվել է օգոստոսի 22-ին, երբ զբոսաշրջիկներն իրենց մեղավոր են ճանաչել: