Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հայտնել է Curiosity-իի առաքելության առաջին անսարքության մասին: Մարսագնացի մոտ փչացել է քամու ցուցիչներից մեկը, որի օգնությամբ սարքը տվյալներ է ստանում կարմիր մոլորակի մակերեւույթի եղանակի մասին:
Առաքելության ղեկավարությունը ընդգծում է, որ սա փոքր խնդիր է, քանի որ Curiosity-ին կարող է կատարել բոլոր անհրաժեշտ չափումները, թեեւ հնարավոր է, ոչ այդքան որակով:
Դեռեւս հայտնի չէ, թե ինչն է անսարքության պատճառ դարձել: Ենթադրվում է, որ ցուցիչները կարող էին տուժել վայրէջքի պահին Curiosity-ի արգելակման համակարգի ռեակտիվ կառուցվածքի մեջ քարեր ընկնելու պատճառով, հայտնում է «Գազետա.ru»-ն:
Curiosity-ին վայրէջք է կատարել Մարս մոլորակի վրա` Գեյլ խառնարանի տարածքում երկու շաբաթ առաջ: Սպասվում է, որ նրա առաքելությունը կշարունակվի, ամենաքիչը, երկու երկրային տարի:




























