Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Տուապսեյի շրջանի հեղեղված շրջանում հայտնաբերվել են 4 մահացածների մարմիններ: Ենթադվում է, որ նրանք ջրհեղեղի զոհ են դարձել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհեր չկան:

Օգոստոսի 22-ի գիշերը անձրեւների հետեւանքով Նովոմիխայլով գյուղի տարածքում  բարձրացել է Նեչեպսուխո գետի ջրի մակարդակը: Արդյունքում ջրի տակ է անցել 6 փողոց: Այժմ ջրի մակարդակը իջնում է, իրավիճակը կայունանում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ջրի տակ են անցել մոտ 600 տների բակեր, ջրի մակարդակը հասել է 1,5-2,5 մետրի: Տուժել է մոտ 1,5 հազար մարդ:

Հաղորդվում է, որ աշխատել է զգուշացման ազդանշանը եւ որ ջուրը մեծ արագությամբ է տարածվել` 15 րոպեների ընթացքում: Մարդիկ շտապ լքել են իրենց տները:

Նաեւ տուժել էր մեկ մանկապարտեզ, մեկ դպրոց եւ շրջանային հիվանդանոցը: