Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ օգոստոսի 22-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի խախտման ռեժիմը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսով, հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմի զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը պարբերաբար բնույթի են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:

Վիրավորվել էին ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, ժամկետային զինծառայողներ` Իգիթ Կարենի Հովհանիսյանը, Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը, Սեդրակ Սամվելի Շահբազյանը, Արտակ Արթուրի Մնացականյանը, Կորյուն Ռոբերտի Իրիցյանը: